National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.11.2022
Ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը
1 / 2

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թ. կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում: 2023 թ. բյուջետային նախագծով ֆինանսավորման ծավալը կկազմի 8 մլրդ 142 մլն դրամ, որը 2022 թ. 6 մլրդ 771 մլն դրամից ավելի է 20,2 տոկոսով:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավակային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շրջակա միջավայրի բյուջետային հայտը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

30 միջոցառումից 6-ը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիթորինգ» ծրագրի շրջանակում գործող միջոցառումներն են:

2022 թ. հաստատված պետական բյուջեի համեմատ՝ նախարարության պահպանման ծախսերն ավելացել են 17,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է 2023 թ. հունվարի մեկից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացմամբ: 7,2 մլն դրամով նախատեսվում է ձեռք բերել համակարգչային տեխնիկա եւ գույք, 2,5 մլն դրամ էլ կուղղվի հատուկ սարքավորումների ձեռքբերմանը:

«Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրով 602 մլն դրամի տրամադրում է նախատեսվումգ 9 ազդակիր համայնք դիմել են սուբվենցիոն ծրագրերի համար:

«Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում եւ պահպանում» ծրագրին կուղղվի 1 մլրդ 304 մլն դրամ, ինչը 6 ազգային պարկերի պահպանման ծախսերն են: «Սեւանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 15 մլն դրամ: Նախորդ տավա համեմատ՝ հատկացումը գրեթե կրկնակի ավելացել է:

Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարների մաքրմանն ուղղված միջոցառման իրականացման համար հատկացում կլինի 118 մլն դրամի չափով: Նախարարի խոսքով միջոցառման շրջանակում մաքրման աշխատանքների մասով առկա խնդիրները պայմանավորված են նախկինում կազմված նախագծահաշվային փաստաթղթերի հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններով:

«Որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 4 մլն դրամ: Միջազգային պարտավորություններին ուղղված ծրագրով կհատկացվի 7 մլն դրամ: Անտառների կառավարում ծրագրով իրականացվող միջոցառումների համար նախատեսվում է 2 մլրդ 679 մլն դրամի տրամադրում:

Հայաստանի բնության պետական թանգարանի եւ Երեւանի քաղաքապետարանի կենդանաբանական այգու պահպանմանն ուղղված միջոցառման համար նախատեսված հատկացումը 350 մլն դրամ է:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է որոշ ծրագրերի դեպքում ուշադրություն դարձնել արդյունքային ցուցանիշներին: Օրինակ՝ բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանը վերաբերող ծրագրի մասով ներառել այնպիսի արդյունքային ցուցանիշ, որը կարտացոլի որսագողության դեմ պայքարը կամ ապօրինի գործողությունների կանխարգելումը: Անտառային տարածքների պահպանմանը վերաբերող ծրագրի մասով էլ, ըստ Գեւորգ Պապոյանի, նպատակահարմար է ապօրինի անտառահատումների քանակի եւ դրանց դեմ պայքարի արդյունքային ցուցանիշներ ներառելը:

Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ անտառների պահպանության մասով Կառավարությունում շրջանառվում է ծառայություն ստեղծելու նախագիծը: Ծառայության տեխնիկական հագեցվածության հարցի լուծմանն ուղղված ծրագիր կա: «Կարծում եմ՝ այդ ժամանակ մենք պահպանության կամ խախտումների արձանագրման իմաստով շատ ավելի ճշգրիտ տվյալներ կունենանք»,-ասել է նախարարը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am